Nexus 6-ի առաջին լուսանկարը

nexus-retrospectived-750x421 (1)Արդեն շուկայում վաճառվում են կամ շուտով կսկսեն վաճառվել տարվա ամենասպասված գաջեթները` LG G3-ը, Note 4-ը, Xperia Z3 -ն ու Z3 Compact-ը, Moto X-ը, iPhone 6-ը և 6 Plus-ը, և այժմ հերթը Google-ինն է. շատերը սպասում են Android L օպերացիոն համակարգով աշխատող առաջին հեռախոսին` Nexus 6-ին:

GFX Bench-ը գրում է, որ նորույթը կունենա 5,92 դյույմանոց էկրան` 2К թույլատրությամբ: Սպասվում է, որ սմարթֆոնի մարտկոցը կունենա 3200 մԱ/ժ տարողություն:

9to5google-ը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ Nexus 6-ի ֆիզիկական կոճակները գտնվում են հեռախոսի աջ մասում:

shamufinal22

Ըստ վերոնշյալ աղբյուրների` նորույթը կներկայացվի հոկտեմբերի ընթացքում, իսկ վաճառքում կհայտնվի արդեն նոյեմբերի սկզբին:

Աղբյուրը` androidinsider