ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ HayTar հավելվածն այսուհետ անվճար կլինի օգտագործողների համար.
«Սիրելի ՖԲՀ և ուղղակի Հ:
Ինչպես հիշում եք, ՀՀ ԿԳՆ-ն բանակցում էր Apple սարքավորումների համար առաջին հայատառ ստեղնաշարի ստեղծողների հետ այն անվճար դարձնելու մտադրությամբ:
Շտապում եմ ձեզ ուրախացնել, որ մեր համատեղ ջանքերով այսօրվանից HayTar հավելվածը անվճար է բոլոր օգտատերերի համար:
Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի հեղինակներին: Կեցցեք:
Իսկ մեզ մնում է վայելել մայրենի լեզվով համացանցային շփումները:
Հ.Գ. Այս նախաձեռնության համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: Պարզապես բարի կամք»:
Հիշեցնենք, որ itTREND-ը երեկ անդրադարձել էր HayTar-ն անվճար դարձնելու ուղղությամբ տարվող բանակցություններին: Ու թեև նախարարը նշել էր, որ բանակցության արդյունքները հայտնի կդառնան 10 օրվա ընթացքում, ծրագիրը սկսեց անվճար տարածվել նախարարի հրապարակումից մի քանի ժամ անց: