Apple-ը ցուցադրել է իր խելացի ժամացույցները Colette փարիզյան հագուստի և աքսեսուարների բուտիկի ցուցափեղկին: Սա ժամացույցի առաջին զանգվածային ցուցադրությունն է:
Սեպտեմբերի 29-ի առավոտյան Colette-ի կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի` ամսի 30-ին բուտիկում տեղի կունենա Apple Watch-ի հանրային ցուցադրություն: Ավելի ուշ սոցցանցերում հայտնվեցին ժամացույցների նկարները Colette-ի ցուցափեղկին: Այն ձևավորել էին խելացի ժամացույցի էկրանի ոճով:
Նախկինում aBlogtoWatch կայքը հայտնել էր, որ Apple-ը մտածում է ժամացույցը կողմնակի խանութներում վաճառելու մասին և հիմնական շեշտը դրվելու է նորաձև բուտիկների վրա:
Apple Watch-ների շնորհանդեսը կայացավ սեպտեմբերի 9-ին: Դրանք թողարկվելու են երեք տարբերակով՝ Apple Watch պողպատե կաղապարով ու շափյուղային ապակով, անոդացված ալյումինե կաղապարով ու ավելի ամուր ապակով և երրորդ տարբերակը` Apple Watch Edition, որը պատրաստված է 18 կարատանոց վարդագույն և դեղին ոսկուց ու շափյուղե ապակուց:
Աղբյուրը՝ lookatme.ru