Pebble խելացի ժամացույցներ` այժմ ավելի մատչելի և ֆունկցիոնալ

sm.Pic.Activity-1024x682.600Կրելի սարքերի մրցակցությունը շուկայում արտադրողներին ստիպում է գնալ ծայրահեղ քայլերի՝ այդ թվում գաջեթների գների իջեցման. Pebble ընկերությունը, որը առաջիններից մեկն էր խելացի ժամացույցների շուկայում, հայտարարել է իր սարքերի գների նվազման մասին: Մասնավորապես՝ Pebble ժամացույցների գինը նվազել է $50-ով: Այժմ այն արժե $99, իսկ Pebble Steel մոդելը $30-ով ավելի էժան է՝ $199: 2 մոդելներն էլ ավելի մատչելի են, քան Apple Watch-երը, (դրանց գինը սկսվում է $350-ից) ինչպես նաև այլ արտադրողների շարժական սարքերը, որոնք կառավարման համար օգտագործում են Google Android Wear:

Չնայած գնի նվազմանը` սարքերի ֆունկիցիոնալությունը բարձրացել է. Pebble 2.6 թարմացված տարբերակն ունի ֆիզիկական ակտիվության և առողջական վիճակի ցուցանիշների մոնիտորինգի համար նոր հնարավորություններ:

Այժմ ֆիզիկական ակտիվության և քնի մոնիտորիգնի (Jawbone, Misfit, Swim.com) հավելվածներն աշխատում են իրական ժամանակի ռեժիմով (կարող եք ստանալ ծանուցումներ նույնիսկ այն ժամանակ, երբ հավելվածն ակտիվ չէ), այն ընթացքում, երբ էկրանին վերարտադրվում են այլ հավելվածների կոնտենտներ: Իհարկե, մշտական մոնիտորինգի ռեժիմը ենթադրում է էներգիայի ավելի արագ սպառում, սակայն Pebble-ի համար, որը մեկ անգամյա պարպումով աշխատում է մեկ շաբաթ, դա էական դեր չի խաղա: Օպերացիոն համակարգի թարմացման հետ մեկտեղ ժամացույցներում ավելացվել է նոր Quick Launch գործառույթը, որը թույլ է տալիս տեղադրել ավելի հաճախ օգտագործվող հավելվածների պիտակները` գործողություններն առանց մենյու մուտք գործելու կատարելու համար:

 Աղբյուրը`blog.getpebble.com