Դիջիթեք Էքսպո 2014. Թալինի ավագ դպրոցի սաները ներկայացրին տարբեր ռոբոտներ (ֆոտո, վիդեո)

Թալինի ավագ դպրոցի սաներըԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում շարունակվում է «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Հիշեցնենք, որ միջոցառումը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին և շարունակվելու է նաև վաղը` հոկտեմբերի 5-ին:

Թալինի ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի անդամ Վիգեն Խաչատրյանը itTrend-ին ներկայացրեց իր ստեղծած շնիկ-ռոբոտը, որն առաջ է շարժվում` խուսափելով արգելքներից և փոխելով ճանապարհը: «Ռոբոտը կարողանում է շրջել սենյակում` առանց որևէ մեկին դիպչելու»,-պատմեց Վիգենը:

Կառլոս Հակոբյանը պատմեց, որ ռոբոտներն աշխատում են ծրագրերի օգնությամբ, որոնց միջոցով օգտագործողը հրահանգներ է տալիս ռոբոտներին: Կառլոսը ներկայացրեց հավասարակշռություն պահող ռոբոտը, որը շարժվելու ընթացքում առաջ թեքվելու դեպքում զգում է իր դիրքը հատուկ սենսորի միջոցով և ուղղվում` այդպիսով չընկնելով:

Ռոբոտատեխնիկայի խմբակը ցուցահանդեսին ներկայացնում էր նաև հեռակառավարման վահանակով կառավարվող ռոբոտ, որը կարող եք տեսնել տեսանյութում.