Nokia-ն այլևս հեռախոսներ չի արտադրի Microsoft-ի համար

11Nokia-ն հայտարարել է, որ շուտով դադարեցնելու է արտադրողական գործունեությունը Չեննայի քաղաքի (գտնվում է Հնդկաստանի հարավային մասում) խնդրահարույց գործարանում, ինչը ֆիննական ընկերության և տեղի կառավարության միջև հարկային վճարների շուրջ տարաձայնությունների առիթ դարձավ, որոնց պատճառով էլ Microsoft-ը չկարողացավ ստանալ այդ գործարանը:

Ապրիլի վերջին Microsoft-ն ավարտեց բջջայինների զարգացմամբ, արտադրությամբ և իրացմամբ զբաղվող Nokia Devices and Services ստորաբաժանման գնման գործարքը: Ֆիննական արտարողն ամերիկյան ընկերությանը փոխանցեց բոլոր հեռախոսային ակտիվները՝ բացի Չեննայի գործարանից, որի վերբերյալ պայմանագիրը փոփոխվեց. արդյունքում ստացվեց այնպես, որ Nokia-ն պետք է Microsoft-ի համար հեռախոսներ հավաքեր վերոնշյալ գործարանում:

Microsoft-ը հայտնեց ֆիննական գործընկերոջն այն մասին, որ ինքը կդադարեցի օգտվել նրանց արտադրողական ծառայություններից նոյեմբերի 1-ին: Գործարանի աշխատանքի դադարեցման պատճառը դարձավ պատվերների բացակայությունը: Դրա հետագա ճակատագիրը հայտնի կդառնա ավելի ուշ:

Հնդկական կառավարությունը մեղադրում է Nokia-ին հարկերի վճարումից խուսափելու մեջ, ինչի համար էլ կասեցվեցին Չեննիայի գործարանում տարվող աշխատանքները. կառավարությունը պահանջում էր մարել պարտքը և ուղղել ձեռնարկության արդադրանքը դեպի տեղական շուկա:

Nokia-ն պահանջը չկատարեց, փոխարենը՝ աշխատողներին առաջարկեց լքել գործարանը գումարի հատուցման և նոր աշխատանք գտնելու հարցում օժանդակելու պայմանով: Ըստ որոշ տվյալների՝ այդպիսով 6600 մարդկանցից 5000-ը դուրս եկավ աշխատանքից:

Աղբյուրը՝ reuters.com