Apple-ն իր խանութների և կայքերի կատալոգներից հանել է Bose ընկերության արտադրանքը: Առևտրային համագործակցության դադարեցման պատճառը կարող է լինել Bose-ի դժգոհություններն ուղղված Apple-ին պատկանող համանուն Beats ընկերությանը:
Նախկինում Apple-ի կայքում և խանութներում վաճառվում էին Bose-ի ականջակալները և բարձրախոսները: Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Apple-ը պատրաստվում է հանել Bose-ի արտադրանքներն իր կատալոգներից: Հոկտեմբերի 17-ին ականջակալներն ու բարձրախոսները հանվեցին ընկերության օնլայն խանութներից: Ակնկալվում է, որ շուտով դրանք չեն լինի նաև վաճառակետերում:
ԶԼՄ-ներն այս ամենը կապում են Beats-ի հանդեպ Bose-ի դժգոհությունների հետ: Հոկտեմբերի սկզբին Bose-ը հայց ներկայացրեց Beats-ի դեմ, որում վերջինիս մեղադրեց խլացուցիչ սարքերի յուրացման մեջ և ԱՄՆ-ի ազգային ֆուտբոլի լիգայի մարզիկներին արգելեց ազգային խաղերից առաջ և հետո 90 րոպեների ընթացքում հայտնվել Beats-ի ականջակալներով: Հոկտեմբերի 9-ին այս արգելքի խախտման համար San Francisco 49ers-ի հարձակվող Կոլին Կապերնիկին տուգանեցին $10 000. խաղից հետո Կապերնիկը եկել էր հետխաղյան համաժողովին Beats-ի ականջակալներով՝ ընկերության ապրանքանիշը ծածկած:
Apple-ը Beats-ը գնել է 2014թ.-ի մայիսի վերջում՝ $3միլիարդով: Ընկերության համահիմնադիրներ Dr. Dre-ն և Ջիմի Այովինը այժմ աշխատում են Apple-ում:
Աղբյուրը՝ 9to5mac