Նոր Android-զարթուցիչն անջատվում է միայն ժպիտից հետո (տեսանյութ)

Google Play-ում հայտնվել է Smile Clock զարթուցիչ-հավելվածը, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրա ձայնային ազդանշանը անջատվում է օգտագործողի ժպտալուց հետո:


Smile Clock-ի ստեղծողները խոստովանում են, որ այնքան էլ հեշտ չէ առավոտյան ստիպել մարդկանց ժպտալ, ուստի զարթուցիչը կարգավորելիս կարող եք ընտրել, ինչպես ազդանշանի երաժշտությունը, այնպես էլ նկարը, որը կցանկանայիք տեսնել արթնանալիս: Այնուհետև սմարթֆոնի տեսախցիկը սկան է անում Ձեր դեմքը և, ֆիքսելով ժպիտը, անջատվում է:
1

Ժպտացող օգտագործողի նկարը պահպանվում է բջջայինում: Իսկ եթե, այնուամենայնիվ, ոչինչ չի կարողանում Ձեզ ստիպել ժպտալ, ապա կարող եք զարթուցիչն անջատել նաև ձեռքով:

Աղբյուրը՝ lookatme.ru