Ինչպես են Բիլ Գեյթսը, Լարի Փեյջը և ուրիշները կառավարում իրենց էլ.փոստը

Բոլորս էլ ամեն օր որոշ քանակությամբ նամակներ ենք ստանում մեր էլեկտրոնային հասցեներին: Որոշ մասը կարևոր են, որոշները անտեսում ենք: Իսկ ինչպե՞ս են վարվում այն մարդիկ, ովքեր ամեն օր հազարավոր նամակներ են ստանում:
1

Ջեֆ Բեզոս (Amazon-ի հիմնադիրը)

Մի անգամ Ջեֆ Բեզոսն ասաց Ջիմմի Ուելսին՝ Wikipedia-ի ստեղծողին, որ բոլոր նրանք, ովքեր իրեն նամակ են ուղարկում, պատասխանը ստանում են կա՛մ 10 րոպեից, կա՛մ երբեք:

Լարի Փեյջ և Սերգեյ Բրին (Google-ի համահիմնադիրներ)

Quora-ի օգտագործող Դեյվիդ Շինը պատմեց, որ երբ 2006թ. ինքն աշխատում էր Google-ում, խորհրդաժողովներից մեկում Փեյջին և Բրինին հարց տվեցին, որին պատասխանեց նրանցից մեկը, սակայն Շինը չի հիշում, թե ով.

«Երբ ես բացում եմ էլ. փոստարկղս, սկսում եմ վերևից ներքև պատասխանել այն նամակներին, որոնց ցանկանում եմ, իսկ մեյլերը, որոնք չեմ հասցնում նայել, այդպես էլ մնում են անպատասխան»։

Սթիվ Ջոբս (Apple-ի հիմնադիր)

Ռաուլ Գուիտրեզը ծանոթացել է Ջոբսի հետ Փարիզում: Ավելի ուշ նա նրան e-mail էր գրում, և Ջոբսը պատասխանում էր բոլոր նամակներին: Եթե Ռաուլը նամակը ուղարկում էր կեսօրին, ապա պատախանը գալիս մի քանի օրից, բայց անպայման գալիս էր, իսկ եթե գիշերով, ապա Ջոբսը պատասխանում էր նույն պահին: Ռաուլի այն հարցին, թե ինչպես է Ջոբսը ժամանակ գտնում նման շփման համար, Սթիվը պատասխանել է, որ իր համար կարևոր է մարդկանց հետ շփումը և նրանց կարծիքն իմանալը:

Բիլ Գեյթս (Microsoft-ի հիմնադիր)

Իր հարցազրույցներից մեկում Գեյթսը նշել է, որ ինքն ամեն օր ստանում է 40-50 նամակից ոչ ավելին: Մյուս նամակներին գուցե պատասխանում են նրա օգնականները: Նա նշել է, որ ինքն ընթերցում և պատասխանում է կարճ նամակներին առավոտյան, իսկ երկարներին անդրադառնում է երեկոյան:

Թոնի Շեյ (Zappos-ի ստեղծողը)

Նա վարձել է 4 հոգուց բաղկացած թիմ, որի անդամներն զբաղվում են էլ. փոստով: Zappos-ի կորպորատիվ մշակույթներից մեկը հասանելիությունն է, այդ իսկ պատճառով նրանք փորձում են պատասխանել բոլոր նամակներին: Ի դեպ թիմի պաշտոնական անունը e-mail-նինձյաներ է:

Աղբյուրը՝ lifehacker.ru