2 օր առաջ The Wall Street Journal-ի տեխնոլոգիական համաժողովին 2 խոշորագույն վճարային համակարգերը որոշեցին համագործակցել: Alibaba Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման հայտարարեց, որ ինքը պատրաստ է համագործակցել Apple-ի հետ:
Wall Street Journal Digital Live համաժողովին իր ելույթի ժամանակ Ման հայտնեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքին և նշեց, որ ինքը հույս ունի, որ իրենք կկարողանան միասին որևէ բան ստեղծել:
Անմիջապես նրանից հետո բեմ բարձրացավ Թիմ Քուքը: Նա ևս բարձր գնահատական տվեց Alibaba-ի թիմի անդամներին և հայտնեց, որ իրենք պատրաստվում են հանդիպել Մայի հետ և նախնական բանակցություններ վարել: Քուքը նաև նշեց. «Ես սիրում եմ համագործակցել չար և խելացի առաջնորնդների հետ, որոնք ստեղծում են ուժեղ և կազմակերպված թիմ և արտադրում հիանալի ապրանքներ: Կարծում եմ՝ մենք կգտնենք հատման կետեր»։
Alibaba-ին պատկանող Alipay ընկերությունը Չինաստանի ամենամեծ վճարային համակարգն է, իսկ դրա հիմնադիր Ջեկ Մայի կարողությունը գնահատվում է $25 մլրդ, չնայած որ նրան պատկանում է բաժնետոմսերի միայն 7,8%-ը: Ընկերության ամենամեծ բաժնետերերն են SoftBank-ը (32,4%) և Yahoo-ուն (16,3%)։ Նշենք, որ Alibaba-ի կապիտալիզացիան գնահատվում է $241 մլրդ:
Alibaba-ն ավելի շատ գործարքներ է ունենում էլեկտրոնային վաճառքի ասպարեզում, քան Amazon-ը և eBay-ը միասին, սակայն առ այսօր դրա գործունեությունը կենտրոնացված է եղել չինական ներքին շուկայի վրա:
Ավելի վաղ Ման հայտնել է, որ կցանկանար վաճառել ամերիկյան և եվրոպական արտադրանք՝ վերջին 15 տարվա ընթացքում երկրում վաճառվող ապրանքների տեսականին փոխելու և թարմացնելու համար:
Alibaba-ի տնօրենը հետաքրքված է ամերիկյան ընկերություններով և մտադրված է այցելել մի շարք հոլիվուդյան ստուդիաներ՝ ներդրման համար օբյեկտ գտնելու նպատակով:
Իսկ Apple-ը, ներկայացնելով նոր արտադրանք, նախորդ շաբաթ դուրս եկավ իր համար նոր՝ բջջային վճարումների շուկա: Չնայած նրան, որ ընկերությունը դրան պատրաստվել էր և ստացել աջակցություն VISA-ից, Mastercard-ից և ավելի քան 250 բանկերից ու ֆինանսական համակարգերից, միևնույն է, այն հանդիպել է մեծ խոչընդոտների և ունի այնպիսի գործընկերոջ կարիք, ինչպիսին Alibaba-ն է:
Աղբյուրը՝ Reuters