Microsoft ընկերությունը հայտարարել է Skype-ի նոր հնարավորության մասին, որն արդեն պատրաստ է փորձարկման համար։ Խոսքը բանավոր խոսքի օնլայն թարգմանչի մասին է, որը թարգմանում է զրուցակիցների խոսքն իրական ժամանակում։ Նշենք, որ ֆունկցիան առաջին անգամ ներկայացվել է մայիսին տեղի ունեցած Recode Code Conference կոնֆերանսի ժամանակ։
Skype Translator ծառայությունը փորձարկելու համար պետք է շտապել, քանի որ դիմումների թիվը սահմանափակ է։ Ծառայությունը դեռևս կատարելագործման կարիք ունի, սակայն դա ընդամենը ժամանակի հարց է։ Microsoft-ը վստահեցնում է, որ ծառայության լրամշակված տարբերակը կկարողանա թարգմանել 45 լեզուներ, սակայն ներկա պահին առաջարկվող լեզուների ցանկն այնքան էլ մեծ չէ։
Նշենք նաև, որ Skype Translator-ն այժմ աշխատում է միայն Windows 8.1 օպերացիոն համակարգում և Windows 10 technical preview տարբերակում։
Դիմել Skype Translator-ը փորձարկելու համար։
Աղբյուրը՝ skype.com