Չնայած Microsoft-ն իր վրա է ամբողջությամբ վերցրել Lumia սմարթֆոնների արտադրությունը, Nokia ընկերությունը շուկա է վերադառնում՝ թողարկելով Android Lollipop օպերացիոն համակարգով աշխատող պլանշետ:
Պլանշետն առաջին հայացքից շատ նման է iPad Mini-ին․ այն ունի 7,9 դյույմանոց էկրան՝ 2048 х 1536 թույլատրությամբ։ Պլանշետի ետնային պանելին տեղադրված է 8 ՄՊ տեսախցիկ։ Սարքն ունի նաև USB C-Type մուտք, որին կարելի է ցանկացած կողմով միացնել USB-լարեր։
Պլանշետն աշխատում է Intel Atom Z3580 քառամիջուկ պրոցեսորով՝ 2,4 ԳՀց հաճախականությամբ, իսկ օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է։ Ներքին հիշողությւոնը 32 ԳԲ է։ N1-ն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով։
TheVerge-ը գրում է, որ պլանշետի հավաքմամբ զբաղվում է Foxconn չինական գործարանը, որը հայտնի է Apple-ի արտադրանքների պատրաստմամբ։
Nokia N1-ը կվաճառվի 249 դոլարով, իսկ վաճառքի մեկնարկը նախատեսվում է 2015-ի փետրվարին։