Samsung-ի կայքում երևացել է նոր Galaxy E7-ը

Ցանցում են հայտնվել Samsung SM-E700 նոր սմարթֆոնի մասին տվյալներ: User Agent profile ֆայլը, որը վերաբերում է վերոնշյալ մոդելին, նկատվել է ընկերության պաշտոնական կայքում: Ըստ ֆայլի տվյալների՝ սմարթֆոնը կներկայացվի որպես Galaxy A7 ֆաբլետի բյուջետային տարբերակ: Ամենայն հավանականությամբ, սարքը կթողարկվի Samsung Galaxy E7 անվամբ:

410692

Ըստ նոր տվյալների՝ սմարթֆոնը կստանա 5,5 դյույմանոց էկրան՝ 720p թույլատրությամբ (խտությունը՝ 267ppi): Պրոցեսորը կլինի 32 բիտանոց՝ 1,5 ԳՀց հաճախականությամբ: Որպես օպերացիոն համակարգ կօգտագործվի Android 4.4 KitKat-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Samsung SM-E700-ը կաշխատի երկու SIM-քարտով: Սպասվում է, որ մոդելը կվաճառվի $205-ով:

Աղբյուրը՝ Phonearena.com