Applе-ը ներկայացրել է ստիլուսի արտոնագրային հայտ

R43dqhg93R84U29t-ZKIjg-articleApplе-ը ներկայացրել է ստիլուսի վերաբերյալ հերթական արտոնագրային հայտը: Business Insider-ը գրում է, որ 2014-ի ընթացքում ընկերությունը ձևակերպել է մոտ տասը նման արտոնագիր:

Արտոնագրի նկարագրության մեջ նշվում է, որ սարքը նախատեսված է սենսորային էկրանի վրա օգտագործելու համար: Արդեն իսկ լուրեր են պտտվում, որ ստիլուսը կկոչվի iPen:

Ստիլուսի առաջին արտոնագիրն Apple-ը ստացել է դեռևս յոթ տարի առաջ: Սա նշանակում է, որ ստիլուսն ընկերության ամենաերկար մշակվող սարքերից մեկն է: