CES 2015 տեխնոլոգիական ցուցահանդեսին Samsung Electronics-ը ներկայացրել է լվացքի մեքենա, որը համալրված է Samsung activewash տեխնոլոգիայով։
Samsung WA52J8700AP լվացքի մեքենան ունի ներկառուցված լվացարան, որտեղ կատարվում է շորերի նախալվացումն ու կեղտաբծերի մշակումը։ Այս հատվածից լվացվող շորերը տեղափոխվում են թմբուկի մեջ։
Բացի այդ՝ մեքենան համալրված է Samsung Super Speed տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս լվացի տևողությունը հասցնել 36 րոպեի։
Աղբյուրը՝ Samsung