Google-ը հրաժարվում է Google Glass խելացի ակնոցից

Հունվարի 19-ին կդադարեցվի Google Glass խելացի ակնոցների վաճառքը։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։ Google-ը պատրաստվում է ընդմիջում տալ, մշակել և թողարկել ակնոցի նոր տարբերակը։

Նման որոշման պատճառ է դարձել սարքի գինը, ինչպես նաև օգտագործողների անձնական տվյալների գաղտնիությունը։

Առաջին անգամ Google Glass-ը ներկայացվել է 2012 թվականին։ Սարքը թույլ է տալիս լուսանկարներ անել, տեսանյութեր նկարել և այլն։ Ակնոցը կարելի է կառավարել նաև ձայնային հրահանգներով։

Google Glass-ի առանձնահատկություններից է նաև վիդեոչաթ անելու և տարբեր տվյալներ, օրինակ՝ եղանակի տեսաությունը կամ երթուղին տեսնելուհնարավորությունը։