Adobe-ը Forever 21-ին դատի է տվել ոչ օրինական Photoshop օգտագործելու համար

Forever21Adobe ընկերությունը դատի է տվել հագուստի ու աքսեսուարների վաճառքով զբաղվող Forever 21 ընկերությանը Photoshop ծրագրի անօրինական պատճենները օգտագործելու համար։ The Verge-ը գրում է, որ հայցը ներկայացվել է հունվարի 28-ին։

Ըստ Adobe-ի ներկայացուցիչների՝ Forever 21-ն օգտագործել է Adobe-ի 63 անօրինական ծրագրային ապահովում, ներառյալ՝ Photoshop, Illustrator և Acrobat։ Adobe-ի հայցին են միացել Corel և AutoDesk ընկերությունները, որոնք մեղադրում են Forever 21 ընկերությանը Autodesk, WinZip և PaintShopPro ծրագրերի անօրինական պատճեններն օգտագործելու համար։ Ընդ որում՝ նշվում է, որ մեղադրվող կողմը չի դադարեցրել անօրինական ծրագրերի օգտագործումը նույնիսկ հայցը ներկայացնելուց հետո։