Moto 360-ը դարձել է ամենատարածված խելացի ժամացույցը

Moto-360_Map-820x420Canalys ընկերության շուկայագետները խելացի ժամացույցների ոլորտի հետազոտություն են անցկացրել և պարզել, որ LG և Samsung ընկերությունները 2014-ի կեսերից մինչ այժմ շուկա են ներմուծել 720 000 Android Wear օպերացիոն համակարգով աշխատող խելացի ժամացույց։ Եթե համեմատենք սմարթֆոնների շուկայի հետ, ապա նույն ժամանակահատվածում վաճառվել է 114 մլն iPhone ու կես միլիարդ Android-սմարթֆոն։

Վերջերս Pebble ընկերությունը հայատարարեց, որ 2013-ի հունվարից ի վեր վաճառել է մեկ միլիոն ժամացույց։

Canalys-ի տվյալներով՝ Android Wear-ով աշխատող ամենատարածված մոդելը Moto 360 խելացի ժամացույցն է, որն ունի կլոր էկրան, մետաղական կաղապար։ Անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 2014-ից ի վեր վաճառվել է ընդհանուր առմամբ 4,6 մլն խելացի ժամացույց, այդ թվում նաև ֆիտնես-թրեքերներ։

Հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպիսի վաճառք կունենա Apple Watch-ը, որը կթողարկվի ս․թ․ ապրիլին։

Աղբյուրը՝ Ars Technica