Apple-ը մշակում է էլեկտրամեքենա՞

n_13304Apple ընկերությունը զբաղված է սեփական էլեկտրամեքենա մշակելով: Այս մասին վստահաբար հայտարարել է The Mac Observer բլոգի հիմնադիր Բրայան Չաֆինը՝ հղում անելով ընկերությանը մոտ գտնվող աղբյուրներին: Ըստ Բրայանի՝ էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունը վերջերս լքած մասնագետները միանալու են Apple-ի նոր նախագծին:

Վերոնշյալի մասին օրերս գրել է նաև Business Insider-ը՝ նշելով, որ iCar ստեղծելը դեռևս Սթիվ Ջոբսի ծրագիրն էր, որն իրականություն չդարձավ նրա կենդանության օրոք:

Առայժմ ավտոմեքենաների ոլորտում ընկերությունը սահմանափակվում է միայն CarPlay ծրագրային ապահովմամբ, որը ներկայացվել է անցած տարվա ընթացքում: Այն iOS-ին նման ինտերֆեյս է, որը տեղադրվում է համակարգիչ ունեցող ավտոմեքենաներում, կառավարվում է ձայնային հրահանգներով:

Աղբյուրը՝ Business Insider, Mac Observer