Ինչպես ճիշտ արտասանել «Xiaomi» և «Huawei» (տեսանյութ)

Xiaomi-Mi42.@750Թերևս, շատերը տատանվում են Xiaomi ընկերության անունն արտասանելիս: Կան մի քանի տարբրերակներ՝ «Քսյաոմի», «Սյաոմի» կամ «Իքսյաոմի: Պարզվում է, սակայն, որ սրանցից ոչ մեկն էլ ճիշտ չեն: Ընկերության փոխնախագահ Հյուգո Բարան BGR India միջոցառման ժամանակ հայտարարել է, որ չինարենից ընկերության անունը նշանակում է «մի քիչ բրինձ» և արտասանվում է «Շաո-մի»: Գործնականում անունը հնչում է անգլերեն «Show me» բառակապակցության նման:

Շուկայի վերջին գնահատականներով՝ Xiaomi-ն արժե մոտ 46 մլն դոլար: Անցած տարվա ընթացքում սմարթֆոն արտադրող ընկերությունների շարքում Xiaomi-ն հայտնվել էր երրորդ հորիզոնականում՝ Apple-ից ու Samsung-ից հետո: Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ ընկերությունն իրացնում է իր արտադրանքը միայն Չինաստանի սահմաններում:

Անվանման սխալ արտասանությունների խնդիր է ունեցել նաև Huawei ընկերությունը, որը 2012-ին Նյու Յորքում անցկացրեց գովազդային արշավ, որի նպատակն էր սովորեցնել մարդկանց ճիշտ արտասանել ընկերության անունը:

Աղբյուրը՝ Phonearena