Limbo հանրահայտ խաղը վերջապես հայտնվել է նաև Google Play-ում (տեսանյութ)

Limbo.@750 (1)Limbo խաղը, որը ստացել է բազմաթիվ մրցանակներ, վերջապես հայտնվել է նաև Google Play հավելվածների խանութում։ Խաղի սյուժեի կենտրոնում մի տղա է, որը երկու աշխարհների միջև փորձում է գտնել իր կորած քրոջը՝ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով։ Խաղն ունի միստիկական մթնոլորտ ու տեղ-տեղ վախեցնող անակնկալներ։

Խաղը տեղադրելու համար պետք է օգտագործել Android 4.3 կամ ավելի թարմ տարբերակ։ Միակ թերությունը խաղի վճարովի լինելն է. հավելվածն արժե 4.8 դոլար, սակայն սա չի խանգարել, որ մի քանի օրվա ընթացքում խաղը գնեն մի քանի տասնյակ հազարավոր օգտագործողներ։

Աղբյուրը՝ Google Play