Սոցցանցերի ազդեցության մասին ուսումնասիրություններն օրեցօր ավելանում են, ու բացահայտվում են նորանոր փաստեր։ AsapSCIENCE-ի մասնագետները մեկ տեսանյութով տվել են սոցցանցերի ազդեցության ամբողջ պատկերը ու բացատրել, թե ինչպես են դրանք փոխում մեր ուղեղը։
1. Սոցցանցերից օգտվողների 5-10%-ը ի վիճակի չեն կառավարել այն ժամաքանակը, որն անցկացնում են սոցցանցերում։ Նման մարդկանց ուղեղի սկանավորումը ցույց է տվել, որ սկսում են վատ աշխատել նույն այն հատվածները, որոնք նկատվում են թրմանյութերից կախում ունեցողների մոտ։ Հատկապես տուժում է այն հատվածը, որը պատասխանատու է հուզումների, որոշումների ընդունման ու ուշադրության համար։ Սոցցանցերում կախվածության մեջ է գցում նոր գրառումներ կամ նկարներ տեղադրելը, քանի որ օգտագործողը անհամբեր սպասում է լայքերի ու մեկնաբանությունների։
2. Խնդիրներ բազմախնդրայնության հետ։ Մեզ թվում է, որ միաժամանակ մի քանի գաջեթներ օգտագործողներն ավելի հեշտ են կենտրոնանում, սակայն դա այդպես չէ։ Միաժամանակ հեռախոսից, համակարգչից, նվագարկչից օգտվողները չեն կարողանում արագ մարսել ու հիշել ինֆորմացիան, արդյունքում օգտագործում են սարքերն ավելի դանդաղ։
3. Մտացածին զանգ կամ վիբրացիա։ Քանի՞ անգամ է ձեզ թվացել, որ զանգում է ձեր հեռախոսը։ Այս վիճակը կոչվում է վիբրացիայի երևակայական սինդրոմ։ Տեխնոլոգիաներն այնպես են փոխում մեր ուղեղը, որ նմանատիպ ձայներն ասոցացվում են վիբրացիայի ու նույնիսկ երբեմն էլ հեռախոսազանգի հետ։
4. Սոցցանցերը խրախուսում են դոֆամինի արտադրությունը, որն արտազատվում է ցանկալի արդյունք տեսնելիս։ Ուղեղում այս հորմոնի արտադրությունն ակտիվանում է, երբ մարդիկ ավելի շատ են սկսում սիրել խոսել իրենց մասին, քան լսել դիմացինին։ Իսկ սոցցանցերում ինքնաարտահայտման մեծ հնարավորություններ կան, արդյունքում ուղեղում սկսում են շատ ակտիվ աշխատել սիրո, հուզմունքի և մոտիվացիայի համար պատասխանատու հատվածները, որոնք կարելի է ասել սպառվում են վիրտուալ զրույցների մակարդակում՝ իրական կյանքում դառնալով պասիվ ու անհաղորդ։