Android-ի նոր տարբերակը կթողարկվի մարտին

n_11726Շատ օգտագործողբեր դեռևս չեն հասցրել թարմացնել սմարթֆոնի օպերացիոն համակարգն ու տեղադրել Android 5.0-ը, բայց արդեն մի քանի օրից թողարկվելու է Android 5.1-ը։ HTC թայվանական ընկերության փոխնահագահ Մո Վերսին Twitter-ում գրել է, որ թարմացումը հասանելի կլինի արդեն մարտին։

Վերսին հայտնել է այդ մասին՝ պատասխանելով օգտագործողներից մեկի այն հարցին, թե երբ HTC One M7 մոդելում կլուծվի Google Play Edition-ի հետ կապված խնդիրը։

Հայտնի է, որ Android 5.1-ում մեծ փոփոխություններ չեն լինի։ Սակայն թարմացումը կպարունակի մի քանի օգտակար նորամուծություններ, օրինակ՝ անաղմուկ ռեժիմի ավելի մանրամասն կարգավորումներ։ Կատարելագործված կլինի նաև դիզայնն ու պրոցեսորի օգտագործման օպտիմիզացիան։

Աղբյուրը՝ Twitter