HTC-ն ներկայացրեց One M9 սմարթֆոնը

Չսպասելով WMC 2015 ցուցահանդեսի մեկնարկին՝ HTC ընկերությունը ներկայացրեց իր նոր դրոշակակիր սմարթֆոնը։ Պարզվեց, որ շրջող լուրերը համապատասխանում են իրականությանը․ սմարթֆոնը շատ նման է One M8-ին։

One M9-ն ունի մետաղական կաղապար, ինչպես One M8-ը։ Էկրանը չի փոխվել՝ 5 դյույմ՝ 1920 х 1080 կետայնությամբ։ Որպես պրոցեսոր օգտագործվում է նոր SoC Qualcomm Snapdragon 810 չիպը, իսկ օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է։ Ներքին հիշողությւոնը 32 ԳԲ է, որը կարելի է լրացնել microSD քարտով։

Սմարթֆոնը համալրված է Ultra Pixel դիմային և 20,7 ՄՊ Toshiba հիմնական տեսախցիկներով, 802.11ac Wi-Fi և Bluetooth 4.1, NFC մոդուլներով, BoomSound ստերեոբարձրախոսներով, 2840 մԱ/ժ մարտկոցով։ Սարքի չափսերն են 144,6 х 69,7 х 9,61 մմ, իսկ քաշը 159 գրամ է։

One M9-ն ունի նաև անլար լիցքավորման հնարավորություն, աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով, վաճառվելու է մոխրագույն, ոսկեգույն, արծաթագույն և ոսկեգույն գույներով։ Սարքը հնարավոր կլինի ձեռք բերել արդեն մարտի կեսերից։

Աղբյուրը՝ HTC