Strōma կալիֆորնիական բժշկական ընկերությունն առաջարկել է իր հաճախորդներին լազերի միջոցով հեռացնել պիգմենտը, որի արդյունքում աչքերի գույնը կդառնա կապույտ։ Այս մասին գրում է CNET-ը։
Սև ու դարչնագույն աչքեր ունեցողների ցանցաթաղանթում կա մեծ քանակությամբ մելանին, կանաչ աչքեր ունեցողների մոտ այն համեմատաբար քիչ է, իսկ կապուտաչյա մարդկանց մոտ բացակայում է։
Լազերային վիրահատության ժամանակ լազերն ազդում է մելանինի վրա, գործընթացը տևում է 30 վայրկյան։ Լազերի ազդեցությամբ օրգանիզմում տեղի են ունենում բնական փոփոխություններ, որոնց արդյունքում աչքի գույնը փոխվում է մի քանի շաբաթվա ընթացքում։
Վիրահատությունը հասանելի չէ բոլոր պացիենտներին, քանի որ Strōma-ն սպասում է պետական մակարդակով հաստատման, սակայն երկրից դուրս այն կարող են անել բոլոր ցանկացողները։ Վիրահատությունն արժի 5 հազար դոլար։
Աղբյուրը՝ cnet.com