Եղանակի մասին հավելված, որը խոսում է «մարդկային» լեզվով

Toughtbot ընկերության դիզայներ Ռայան Կոգլինն ու մշակող Մարկ Ադամսը թողարկել են Tropos հավելված, որը ներկայացնում է եղանակային տեսությունը «մարդկային» լեզվով։ Այն չի ցուցադրում զուտ տվյալներ՝ ջերմաստիճանը, օդի խոնավությունը և այլն, այլ այնպես, որպեսզի մարդկանց ավելի հասկանալի լինի։

Հավելվածը վերլուծում է եղանակի տեսության տվյալները, համեմատում դրանք նախորդ օրվա հետ և ներկայացնում այն հետևյալ տեսքով՝ «Այսօր ավելի տաք կլինի, քան երեկ էր» և այլն։ Բացի այդ՝ հավելվածը ցուցադրում է քամու ուղղությունն ու ուժգնությունը, առաջիկա երեք օրվա տեսությունը և այլն։

Tropos-ն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգի համար։