Apple-ն արտոնագրել է սարքերի «խելացի» փաթեթավորում

ԱՄՆ-ի արտոնագրերի ու ապրանքանիշների բյուրոն (USPTO) գրանցել է Apple ընկերության հերթական արտոնագիրը, որը կապված է էլեկտրոնային սարքերի «խելացի» փաթեթավորման հետ։

Ըստ արտոնագրի՝ օգտագործողները կկարողանան տեղափոխել իրենց անձնական տվյալները մի սարքից մյուսը՝ առանց նույնիսկ բացելու նոր սարքի տուփը։ Դրա համար բավական կլինի սմարթֆոնը կամ պլանշետը մոտեցնել տուփի վրայի «Tap Here» կոչվող հատուկ հատվածի վրա։ Հպումն ակտիվացնում է անլար կապն ու միացնում տվյալների փոխանցման հավելվածը։

patent2

Ամենայն հավանականությամբ՝ նոր համակարգը կօգտագործի NFC տեխնոլոգիան։ Եթե նման տուփերն իրականություն դառնան, ապա հնարավոր կլինի նոր սարքը բացել և օգտագործել այն, ինչպես հինը՝ արդեն տեղադրած լինելով բոլոր կարգավորումներն ու ծրագրերը։

Աղբյուրը՝ Patently Apple