Google-ը կստեղծի «երկարակյաց» մարտկոց

Google ընկերությունն այժմ աշխատում է ինովացիոն այնպիսի մարտկոցի ստեղծմամբ, որը թույլ կտա զգալիորեն երկարացնել սմարթֆոնների, պլանշետների ու այլ շարժական էլեկտրոնիկայի ավտոնոմ աշխատանքը: Ընկերության մասնագետները փնտրում են ժամանակակից լիթիում-իոնային մարտկոցներին փոխարինող լուծում:

The Wall Street Journal-ը գրում է, որ 2012-ից ի վեր ընկերության մասնագետները սկսել են փորձարկել այլ ընկերությունների կողմից պատրաստված մարտկոցներն իրենց սարքերում և հասկացել, որ իրենք ևս կարող են սկսել զբաղվել դրանց մշակմամբ:

Հիշեցնենք, որ Google-ի սարքերում, օրինակ՝ ինքնագնաց մեքենաներում կամ Google Glass խելացի ակնոցներում  ևս օգտագործվում են ընկերության կողմից մշակված մարտկոցներ:

Աղբյուրը՝ The Wall Street Journal