Մայիսի 19-ին մեկնարկել է աշխարհի ամենահայտնի փառատոններից մեկը, որը նվիրված է ծաղիկներին։ Տոնակատարությունն անցկացվում է Չելսիում Մեծ Բրիտանիայի թագավորական այգեգործական հանրության կողմից (Royal Horticultural Society կամ RHS)։
Փառատոնն անցկացվում է արդեն հարյուր տարի շարունակ, որի ընթացքում ցուցադրվում են ծաղիկների նոր տեսակներ, իսկ այցելուները ծանոթանում են ծաղկային բիզնեսի շուկայի նոր միտումներին կամ պարզապես վայելում ցուցադրված գեղեցկությունը։ Միջոցառմանը մասնակցելու համար Չելսի են այցելում տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ բազմաթիվ աստղեր։
Ամեն տարի փառատոնն ունենում է ընտրված թեմա․ այս տարի ցուցադրությունների թեման է Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում»։ Փառատոնը մեծ արձագանք է գտել նաև սոցցանցերում, ուստի առաջարկում ենք դիտել այս թեմայով լավագույն հրապարակումները․
Prince Harry showing members of the Royal Family around the @Sentebale #HIVGarden at #RHSChelsea yesterday pic.twitter.com/T2TLvDYFYB
— Kensington Palace (@KensingtonRoyal) May 19, 2015
Chelsea Pensioners meeting the lovely @CharlotteHawkns from ITV’s @GMB at #RHSChelseapic.twitter.com/AvC8JgLPoq — RoyalHospitalChelsea (@RHChelsea) May 19, 2015