Հրապարակվել է աշխարհի ամենամեծ լուսանկարը

In2White նախագծի կայքում տեղադրվել է աշխարհի ամենամեծ լուսանկարը՝ 365 գիգապիկսել թույլատրությամբ (365 000 մեգապիկսել)։ Լուսանկարում Մոնբլան լեռն է։

9HDwiaGq52SOqxhcfG4Scw-article

download

Նման որակով լուսանկար ստանալու համար հինգ լուսանկարներից կազմված խումբը՝ Ֆիլիպո Բլոնգինիի ղեկավարությամբ, մոտ 15 ժամ աշխատել են՝ չհաշված բարձրանալու վրա ծախսված ժամանակը։ Լուսանկարիչներն աշխատել են 3500 մետր բարձրության վրա (լեռան բարձրությունը 4810 մետր է) և ստացել են ավելի քան 70 հազար լուսանկար։ Նրանք օգտագործել են Canon 70D DSLR տեսախցիկ՝ EF 400mm f/2.8 II IS օբյեկտիվով և Canon Extender 2 X III-ով։

 

Այնուհետև լուսանկարիչները երկու ամիս մշակել են ստացված կադրերն ու դրանցից մեկ համայնապատկեր ստացել։ Վերջնական լուսանկարի ծավալը կազմել է 46 տերաբայթ։