Samsung-ը պատրաստվում է ներկայացնել Galaxy S6 Plus-ը

Samsung ընկերության ներկայիս առաջատար սմարթֆոնի վաճառքների մասին շատ հակասական լուրեր են պտտվում։ Մինչ լրատվամիջոցները փորձում են պարզել՝ իրականում ինչպես է ընթանում Galaxy S6 և S6 Edge մոդելների վաճառքը, Samsung-ը պատրաստվում է ներկայացնել Galaxy S6 Plus-ը։

SamMobile-ը գրում է, որ Samsung-ն ակտիվորեն աշխատում է Galaxy Note 5-ի ու Project Zero 2 նախագծի վրա, որի արդյունքում կթողարկվի Galaxy S6 Plus-ը։ Սպասվում է, որ S6 Plus-ը կունենա 5,4 կամ 5,5 դյույմանոց SuperAMOLED-էկրան, որն աջ ու ձախ կողմերից կորացած կլինի, ինչպիսին S6 Edge-ն է։ Սմարթֆոնը համալրված կլինի Snapdragon 808 վեցամիջուկ պրոցեսորով, 32 ԳԲ ներքին հիշողությամբ, 16 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմային տեսախցիկներով։

Ենթադրվում է, որ մոդելը կներկայացվի ս․թ․ սեպտեմբերին կայանալիք IFA 2015 ցուցահանդեսին։

Աղբյուրը՝ SamMobile