Որոնք են Android Lollipop-ով աշխատող ամենամատչելի սմարթֆոնները

Եթե ցանկանում եք ձեռք բերել Android-ի վերջին օպերացիոն համակարգով աշխատող մատչելի սմարթֆոն, ապա ստորև կներկայացնենք շուկայում առկա լավագույն մոդելները․

Acer Liquid Z220

acer-liquid-z220-01

Liquid Z220-ը կարող է ուրախացնել միայն Android 5.0 օպերացիոն համակարգով և 46 հազար դրամ գնով։ Այս գումարի դիմաց կստանաք Snapdragon 200 երկմիջուկ պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախականությամբ, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 8 ԳԲ ներքին և մինչև 32 ԳԲ ծավալով հիշողության քարտի հնարավորություն։ Դիմային տեսախցիկը 2 ՄՊ է, իսկ հիմնականը՝ 5 ՄՊ։ Բացի այդ՝ Z220-ը ունի երկու SIM-քարտի հնարավորություն։

Micromax A107

micromax

Micromax A107-ն ունի MediaTek MT6582M պրոցեսոր՝ 1,3 ԳՀց թույլատրությամբ, 1 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողություն։ Սմարթֆոնն ունի նաև մինչև 32 ԳԲ հիշողության քարտի հնարավորությամբ։ Հիմնական տեսախցիկը 8 ՄՊ է, իսկ դիմայինը 2 ՄՊ է։ Էկրանի թույլատրելիությունը 854 x 480 է, իսկ անկյունագիծը 4,5 դյույմ է։ Մարտկոցի տարողությունը 2000 մԱհ է։ Հեռախոսն արժի մոտ 60 հազար դրամ։

Micromax AQ5001

micromax1

Micromax AQ5001-ն արժի 70 հազար դրամ։ Մոդելն ունի 5 դյույմանոց HD-էկրան, 3000 մԱժ տարողությամբ մարտկոց, որը բավարարում է 1-1,5 օր։ Օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է, մնացած պարամետրերը համընկնում են A107 մոդելի հետ։

Highscreen Pure F

pure F

Այս մոդելն ունի MediaTek MT6582M պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողություն։ Հիմնական տեսախցիկը 5 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 0,3 ՄՊ։ Մարտկոցը 1500 մԱ/ժ է։ Օգտագործողները վկայում են, որ սմարթֆոնն ամուր ու հուսալի է։ Էկրանի թույլատրելիությունը 800 x 480 է, իսկ անկյունագիծը՝ 4 դյույմ։

Elephone P6000p6000

Elephone-ը չինական ամենախոշոր արտադրողներից է։ P6000 մոդելն արժե 6-7 հազար ռուբլի։ Այն ունի 5 դյույմանոց HD-էկրան, 64-բիտանոց քառամիջուկ MTK6732, Mali T760 գրաֆիկական պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 16  ԳԲ ներքին հիշողություն, մինչև 64 ԳԲ հիշողության քարտ, 13 ՄՊ հիմնական և 2 ՄՊ դիմային տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն, 2700 մԱ/ժ մարտկոց։