Google-ը թողարկել է անվճար օնլայն ռադիո (տեսանյութ)

Apple Music ծառայության գործարկումից մի շաբաթ առաջ Google ընկերությունը հայտարարել է Play Music օնլայն ռադիոյի թողարկման մասին։ Ծառայությունը հասանելի կլինի անվճար, սակայն գովազդներ լսելու պայմանով։

Google Play Music-ը սկզբնական շրջանում կաշխատի միայն ԱՄՆ-ում։ Ծառայությունը որոշ չափով հիշեցնում է Pandora-ն․ օգտագործողները կկարողանան լսել տարբեր թեմատիկ ռադիոկայաններ և գտնել տրամադրությանը համապատասխան երգեր։ Ինտերնետ-ռադիոկայանների բովանդակությունը վերահսկում են Google-ի փորձագետները, որոնց թվում են դիջեյներ, երաժիշտներ և այլն:

Ի տարբերություն Play Music-ի վճարովի տարբերակի՝ օգտագործողները կկարողանան ընտրել երգերը՝ լսելով կամ բաց թողնելով դրանք։ Վճարովի Play Music-ի (All Access) ամսավճարն ԱՄՆ-ում կազմում է $9,99, այն թույլ է տալիս բարձր որակով ունկնդրել ցանկացած երգ, ավելացնել դրանք երաժշտադարանում և այլն։

Աղբյուրը՝ Google բլոգ