Samsung-ի նոր տեխնոլոգիան կկրկնապատկի սմարթֆոնների մարտկոցների հզորությունը

Ժամանակակից բջջային սարքերի գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ մարտկոցների երկարակեցության բացակայությունը: Արտադրողները հաճախ այս հարցին ծրագրային լուծումներ են տալիս՝ նվազեցնելով էներգաօգտագործումը կամ էլ պարզապես մեծացնում են մարտկոցի հզորությունը: Ընդ որում 2-րդի դեպքում սարքերը ստանում են ավելի մեծ չափսեր, ինչը չի դիտարկվում որպես դրական հատկանիշ:

Samsung ընկերությունը հայտնել է, որ այս հարցին լուծում ունի, որը թույլ է տալիս կրկնապատկել մարտկոցի հզորությունը՝ առանց մեծացնելու մարտկոցի չափսերը:

Սա հնարավոր է դառնում գրաֆենի օգտագործմամբ, որը բարակ շերտով ավելանում է մարտկոցի մակերեսին:

Իր նոր տեխնոլոգիան Samsung-ը պատրաստվում է շուկա բերել 2-ից 3 տարի անց:

Աղբյուրը՝ businesskorea.co.kr