Թողարկվել է «Սթիվ Ջոբս» ֆիլմի առաջին թրեյլերը (վիդեո)

Universal Pictures-ը YouTube վիդեոհարթակում հրապարակել է Դեննի Բոյլի՝ Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմի առաջին թրեյլերը, որում գլխավոր դերակատարն է Մայքլ Ֆասբենդերը: Ֆիլմը միջազգային կինովարձույթներում կհայտնվի 2015թ. հոկտեմբերի 9-ին:

Ահարոն Սորկինի սցենարը կպատմի այն մասին, թե ինչպես էր Սթիվ Ջոբսը պատրաստվում իր երեք պրոդուկտների՝  Macintosh,  NeXT և iMac համակարգիչների շնորհանդեսներին, ինչպես նաև այն մասին, թե ինչ էր կատարվում Ջոբսի անձնական կյանքում այդ ընթացքում:

Ինչպես ավելի վաղ գրում էին մամուլում, գլխավոր դերի համար թեքնածուների թվում էին դերասաններ Քրիստիան Բեյլը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Մեթ Դեյմոնը, Բեն Աֆլեքը, Ջորդ Քլունին, Բրեդլի Քուպերը և այլոք:

Դե իսկ Ջոբսի հետ Apple-ը հիմնադրած և Ջոբսի մոտ ընկեր Սթիվ Վոզնիակին կմարմնավորի դերասան Սեթ Ռոգենը: Ֆիլմում նկարահանվել են նաև Քեյթ Ուինսլեթը, Ջեֆ Դենիելսը, Քեթրին Ուոթերսոնը և այլոք: