Canon-ն օգոստոսին կներկայացնի նոր հայելային ֆոտոխցիկներ

Canon ընկերությունը մտադիր է ամռան վերջին թողարկել մեկ կամ մի քանի նոր հայելային ֆոտոխցիկներ, ինչպես նաև նոր օբյեկտիվներ:

Նոր արտադրանքների շնորհանդեսը կկայանա օգոստոսի 14-ին: Ըստ canonrumors.com կայքի, այդ օրը կներկայացվի EOS 150D (Rebel SL2) ֆոտոխցիկը, որը կստանա 24,2մլն. պիքսել և ավտոմատ Hybrid CMOS AF III ֆոկուսային համակարգ՝ 19 կետով: Նշվում է նաև, որ նոր մոդելը կունենա 3 դյույմ էկրան, Wi-Fi և NFC մոդուլներ: Սարքը կկարողանա տեսանկարահանել 1080p ֆորմատով և կատարել 4.5կադր վայրկյանում լուսանկարահանում:

canon2

Լուրեր են շրջանառվում, որ Canon-ը կներկայացնի նաև EOS-1D X Mark II մոդելը: Ինչ վերաբերում է օպտիկային, ապա սպասվում է նոր EF 35mm f/1.4L II օբյեկտիվի շնորհանդեսը:

Աղբյուրը՝ canonrumors.com