Մարսագնաց Opportunity-ի 11 տարվա գործունեությունը 1 վիդեոյում (վիդեո)

2003-ի հուլիսի 7-ին NASA-ի հրթիռ Դելտա-2-ը՝ Mars Exploration Rover ծրագրի շրջանակներում սկիզբ դրեց մարսագնաց Opportunity-ի գիտական առաքելությանը: Վերջինս մարդկության տեխնոլոգիական պրոգրեսի խորհրդանիշն է:

2004-ի հունվարի 24-ին Opportunity սկսեց ուսումնասիրել Կարմիր մոլորակի մակերևույթը: Ստանալով վետերանի կոչում՝ 11 տարի ծառայության շնորհիվ, մարսագնացը 42.2կմ ճանապարհ է անցել:

11 տարի Opportunity-ն կատարել է մոլորակի երկրաբանական ուսումնասիրություն՝ հողի, ժայռային ավազների և այլ նյութերի վերլուծություն, տեղանքի լուսանկարահանում և այլն: Իհարկե այս ողջ տարիների ընթացքում մարսագնացը հանդիպել է ամենատարբեր դժվարությունների: Օրինակ՝ մոտ 2 ամիս անցկացրել է անշարժ Կարմիր մոլորակի ավազներում, ունեցել է սարքավորումների տեխնիկական խնդիրներ:

NASA Jet Propulsion Laboratory-ի մասնագետները կազմել են Opportunity-ի առաքելության 11 տարիների վիդեո-զեկույց: 8 րոպեանոց վիդեոնյութում դուք կարող եք տեսնել 2004-ից մինչև 2015-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում մարսագնացի «կյանքի ցիկլը»:


Աղբյուրը՝ nasa.gov