Facebook-ը փորձարկում է սեփական երաժշտական ծառայություն

Վերջերս հաճախ են լուրեր պտտվում, որ Facebook սոցցանցը փորձարկում է սեփական երաժշտական ծառայություն, որը մրցելու է Spotify, Apple Music և այլ նմանատիպ հավելվածների հետ։

Music Ally կայքը գրում է, որ ծառայության գործարկումը կկայանա մոտակա ամիսների ընթացքում։ Սակայն մինչ այդ սոցցանցը ցանկանում է հավաստիանալ, որ ծրագիրը կայուն ու արդյունավետ է աշխատում։

Ըստ աղբյուրի՝ Facebook-ը համաձայնության կգա երաժշտական բովանդակության իրավատերերի հետ ու կվճարի նրանց ծառայությունից ստացած եկամտից տոկոսներ։ Իրավատերերն իրենց հերթին կկարողանան գրանցել իրենց երգերը, ինչպես YouTube-ում է, ու օրենքի խախտումների դեպքում արգելափակել անօրինական բովանդակությունը։

Աղբյուրը՝ Music Ally