Android-ժամացույցները «կշփվեն» իրար հետ

Google ընկերությունը պատրաստում է Android Wear օպերացիոն համակարգի մեծ թարմացում, որը թույլ կտա խելացի ժամացույցներին փոխազդել միմյանց հետ։ ՕՀ-ում կհայտնվի Together (Միասին) ֆունկցիան, որի միջոցով ժամացույց կրողները կկարողանան փոխանակվել հաղորդագրություններով, լուսանկարներով և այլ բովանդակությամբ։

74

Ընդհանուր առմամբ՝ Together-ը շատ նման կլինի Apple Watch խելացի ժամացույցների Digital Touch ֆունկցիային։ Phandroid-ը գրում է, որ Android Wear-ի նոր տարբերակում կավելացվի ինտերակտիվ թվատախտակ։ Մեկ անգամ հպվելով էկրանին՝ օգտագործողը կտեսնի ժամը և տվյալ պահի եղանակի տեսությունը։ Այժմ կարճ հպումից բացվում է կարգավորումների մենյուն կամ հավելվածների ցանկը։

 

Android Wear-ի նոր տարբերակը կթողարկվի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։

Աղբյուրը՝ Phandroid