Apple ընկերությունը հնարավոր է հուլիսի 14-ին ներկայացնի նոր iPod touch, iPod nano և iPod shuffle նվագարկիչներ։ Այս մասին հաղորդում է iGen.fr կայքը, որը բազմիցս հրապարակել է ընկերության մասին հավաստի տեղեկություններ։
Նորույթներից ամենահետաքրքիրը, թերևս, iPod touch-ն է՝ նոր 64-բիտանոց պրոցեսորով, որը թույլ կտա առանց խնդիրների աշխատել iOS-ի նոր տարբերակներով։ Ինչ վերաբերում է iPod nano-ին և iPod shuffle-ին, ապա այս մոդելները կստանան միայն նոր, ավելի վառ պատյաններ։
Հիշեցնենք, որ iTunes ծրագրի 12.2 տարբերակում օգտագործողները նկատել են տարբեր գույների iPod-ներ, նկարներում նաև նկատվել է նոր սարքերի շնորհանդեսի ամսաթիվը՝ հուլիսի 14:
Աղբյուրը՝ MacRumors