ԴիջիՔեմփ․ խելացի պայուսակ, որը համալրված կլինի մի շարք հնարավորություններով

Դիլիջանում ընթանում է ԴիջիՔեմփ նորարարական ճամբարի ամփոփումը, և այս պահին մասնակցող թիմերը ներկայացնում են իրենց մշակած գաղափարները։ Թիմերից մեկը ներկայացրեց խելացի Tech Bag պայուսակ։ Գաղափարի հեղինակ Արման Կարապետյանի խոսքով՝ այս պայուսակը հիմնականում նախատեսված կլինի դպրոցականների համար, բայց դրանցից կկարողանան օգտվել բոլոր ցանկացողները։

Պայուսակի դպրոցական տարբերակը կներառի իրերի հիշեցման համակարգ, որը կօգնի երբեք չմոռանալ գրքերն ու տետրերը։ Բացի այդ՝ հնարավորություն կլինի կառավարել բջջային հավելվածի միջոցով։ Պայուսակը համալրված կլինի նաև GPS համակարգով, որի միջոցով արագ հնարավոր կլինի գտնել կորցրած պայուսակը։

Սկզբնական շրջանում թիմը կփորձի համագործակցել տեղական պայուսակ արտադրողների հետ։ Բացի դպրոցական տարբերակից՝ նախատեսվում է նաև բիզնես տարբերակ, որը մի շարք նոր հնարավորություններ կունենա։ Թիմի անդամների խոսքով՝ այս տարբերակը զինված կլինի մի շարք սենսորներով։

Խելացի պայուսակը կունենա արտադրության երկու տեսակ՝ ամբողջական և միայն սարք, որը հնարավոր կլինի տեղադրել ցանկացած պայուսակի վրա։

Նշենք, որ գաղափարն օգնել են իրագործել թիմի անդամներ Վազգեն Հովաննիսյանը,  Էրիկ Պետրոսյանը, Աբել Ղազինյանը, Դավիթ Խաչատրյանն ու Մովսես Վարդանյանը։