Lumos. նոր սերնդի սաղավարտ, որն օգնում է հեծանվորդներին տեսանելի լինել ճանապարհին (տեսանյութ)

KickStarter կայքում ներկայացվել է Lumos խելացի սաղավարտը, որի ստեղծման նպատակն է ապահովել հեծանվորդի անվտանգությունը։ Այն համալրված է լույսերով, որոնք կարող են հուշել վարորդներին ու հետիոտներին, թե որ ուղղությամբ է թեքվելու հեծանվորդը։ Բացի այդ՝ լույսերը վառ են և ավելի լավ են զգուշացնում վարորդներին մոտեցող հեծանվորդի մասին, քան հեծանվի լույսերը։

Լույսերն ակտիվանում են հեռակառավարման վահանակի միջոցով։ Lumos-ն ունի ներկառուցված արագաչափ, որը զգում է, երբ արագության նվազումն ու ավտոմատ միացնում սաղավարտի ետնային լույսը՝ զգուշացնելով հեծանվորդի արգելակման մասին։

Lumos-ն ունի ներկառուցված մարտկոց, որը լիցքավորվում է micro USB-ով։ Եթե Lumos-ն օգտագործվի օրական 30 օր, մարտկոցի լիցքը կբավարարի մոտ մեկ շաբաթ։ Սաղավարտը ջրադիմացկուն է, սակայն այն չի կարելի ընկղմել ջրի մեջ։

Դրամահավաքի մասնակիցները կարող են ձեռք բերել սարքը 99 դոլարով։ Դեռևս 20 օր կա դրամահավաքի ավարտին, սակայն արդեն հավաքվել է 380 հազար դոլար՝ պահանջվող 125 հազարի դոլարի փոխարեն։