YouTube-ի թարմացված բջջային հավելվածը թույլ է տալիս տեղադրել ու խմբագրել տեսանյութն անմիջապես հեռախոսից

Vidcon ամենամյա միջոցառմանը YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին (Susan Wojcicki) պաշտոնապես հայտարարել է Android-տարբերակի թարմացման մասին։ Տնօրենի խոսքով՝ iOS-տարբերակը լույս կտեսնի ավելի ուշ։

Թարմացված տարբերակում ավելի հեշտ է դարձել վերբեռնել ու խմբագրել տեսանյութերը, մասնավորապես, հնարավորություն կա անմիջապես հեռախոսից խմբագրել դրանք։

Բացի այդ՝ օգտագործողները կարող են բաժանորդագրվել ալիքներին արդեն մեկ հպումով։ Նոր տարբերակում բաժանորդագրություններն ու օգտատիրոջ պրոֆիլը գտնվում են արագ մենյուի մեջ, ինչը հեշտացնում է օգտագործումը։

Բացի այդ՝ արդեն հնարավոր է հեռախոսով դիտել ուղղահայաց դիրքով նկարահանած տեսանյութերը՝ 90 աստիճան թեքելով էկրանը։

Աղբյուրը՝ Engadget