Hooks. հավելված, որը հիշեցնում է ամեն ինչի մասին

Hooks – Alerts for Everything հավելվածը թույլ է տալիս հիշեցումներ ստանալ ցանկացած թեմայով։ Օրինակ՝ եղանակի, փոխարժեքի փոփոխության կամ քաղաքում կայանալիք միջոցառումների մասին և այլն։

Hooks-ն արդեն հասցրել է App Store-ում ճանաչվել լավագույն նոր հավելված։ Այն հետևում է օգտագործողի շրջակայքում տեղի ունեցող միջոցառումներին։ Հավելվածն օգտագործելուց առաջ պետք է ընտրել թեմատիկան, որպեսզի հավելվածն ուղարկի միայն այն ծանուցումները, որոնք հետաքրքիր են։

Հավելվածը հետևում է նաև Twitter, Flickr, YouTube, Istagram կամ Vimeo կայքերի էջերի թարմացումներին, ինչը հնարավորություն է տալիս բաց չթողնել, օրինակ, սիրելի արտիստի կողմից արվող գրառումները։

Hooks – Alerts for Everything-ը նախատեսված է Android 4.1 և բարձր ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների համար, այն բեռնելու համար այցելեք այստեղ, իսկ iOS-տարբերակը՝ այստեղ։