Թումոյում ներկայացվել է տարվա ամփոփիչ պրեզենտացիան (ֆոտոշարք)

Թումո կենտրոնում տարվա ընթացքում անցկացված դասընթացներից 10-ի արդյունքները մեկ ամփոփիչ պրեզենտացիայով ցուցադրվել են ծնողներին, ուսանողների ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ուզում էին ավելին իմանալ Թումոյի մասին: Ցուցադրված դասընթացներն էին անիմացիան, 3D սկանավորումը, կահույքի վերականգնումը, գրաֆիկական դիզայնը, նկարչությունը, 3D մոդելավորումը, երաժշտությունը, լուսանկարչությունը, խաղերի մշակումը և ֆիլմերի ստեղծումը: Բոլոր ազատ տարածքները օգտագործվեցին պրեզենտացիաների համար՝ անսանձ ռոբոտներ, պատերի վրա 3D պատկերների պրոյեկցիաներ, բարձր աշխատարակ-խաղահրապարակ և շատ ավելին:

300-ից ավելին հյուրերից բոլորին պարզ էր, որ ցուցադրության կարևորությունը և ազդեցությունը ուղղակի 10 նախագծերից և ուղղակի մեկ երեկոյից վեր է: Նրանց համար, ովքեր առաջին անգամ էին Թումոյում, երեկոն ներածական հայացք էր կենտրոնի աշխատանքին և ուսանողների կատարած նախագծերին: Անիին Հայաստան գալիս ասել էին, որ անպայման պիտի Թումոն տեսնի: Այնպես որ, լսելով դասընթացների պրեզենտացիաների մասին, նա մտածեց, որ այցելելու լավագույն ժամանակն է: «Բայց ես չէի սպասում այսպիսի մի բան տեսնել: Ամեն ինչ այնքան հատուկ է: Կարելի է հեշտությամբ տեսնել, թե ինչքան ջանք է թափվում այս ամենի վրա»,-ասաց նա: Նորեկների տպավորվածությունը Թումոյից պարզ է, բայց սա նաև լավ հնարավորություն էր ծնողների համար տեսնելու իրենց երեխաների հաջողությունները: Քրիստինա Կուրղինյանը այդպիսի ծնողներից է՝ իրեն մատնում էր լայն ժպիտը: Քրիստինայի 14 տարեկան տղան՝ Երվանդը, արդեն երկու տարի է, ինչ Թումոյի ուսանող է և Քրիստինան վերջապես հնարավորություն ունեցավ տեսնել տղայի խաղերի մշակման պրեզենտացիան: Բայց միայն դասընթացի արդյունքները չեն, որ Երվանդի մայրիկին դուր եկան․ «Ինձ զարմացնում է այն, թե Թումո գալը ինչքան է փոխել Երվանդին: Ընդլայնվել է իր մտածողությունը և դպրոցից հետո ինչ-որ կառուցողական զբաղմունք է ստեղծվել»: Զարմանալի չէ, որ Երվանդի 11 տարեկան քույրիկը անհամբեր սպասում է իր ծնունդին, որպեսզի ինքն էլ գա Թումո:

Բայց, ի վերջո, Թումոյի դասընթացների պրեզենտացիաները հենց Թումո ուսանողների համար են: Դրանք իրենց հնարավորությունն են ցուցադրել հարյուրավոր ժամերի աշխատանքի, բազմաթիվ խնդիրների լուծման, ոգևորության, ջղայինության և ստեղծարարության արդյունքները: Պրեզենտացիաները ոչ միայն ավելի նոր ուսանողներին պատկերացում են տալիս այն տարբեր ճանապարհների մասին, որոնք իրենք կարող են ընտրել, այլև օգնում են ոգևորել բազմաթիվ ծնողների՝ իրենց երեխաներին Թումո բերելու: Թումոյի ֆիլմերի ստեղծման ուսանող և Tumo News-ի լրագրող 16 տարեկան Սաթենը նշեց․ «Հիմա երիտասարդների համար լավագույն ժամանակն է գալ Թումո և տեսնել, թե ինչ կարող են իրենք սովորել և ստեղծել այստեղ»: Ամեն սենյակում լցված աշխույժ և հպարտ դեմքերով ուսանողների ներկայացումները տեսնելով դժվար է չնկատել, որ արդյունքը ոչ միայն դասընթացների վերջնական արտադրանքն է, այլև այն ամենը, ինչ առաջացել է այդ արտադրանքը ստանալու ընթացքում: Սաթենը ավելացնում է՝ «Դու կարող ես գալ Թումո և ոչ միայն գտնել նոր հետաքրքրություններ, այլև գտնել ինքդ քեզ: Ինչպես ես գտա»: