Ներկայացվել է քառակուսի էկրանով BlackBerry Passport Silver Edition սմարթֆոնը

BlackBerry ընկերությունը ներկայացրել է Passport Silver Edition սմարթֆոնը, որը Passport մոդելի մոդիֆիկացիան է։ Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը քառակուսի էկրանն է, որի անկյունագիծը 4,5 դյույմ է՝ 1440 × 1440 կետայնությամբ։

Էկրանի տակ տեղադրված է ֆիզիկական QWERTY շարվածքով ստեղնաշար։ Սմարթֆոնն ունի Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր՝ 2,2 ԳՀց հաճախականությամբ, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 ԳԲ ներքին, 2 և 13 ՄՊ տեսախցիկներ, Bluetooth 4.0 Low Energy (LE) և Wi-Fi 802.11ac մոդուլներ, արագաչափ, գիրոսկոպ և այլն։

Սարքն աշխատում է BlackBerry 10 օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ԱՄՆ-ում կվաճառվի 550 դոլարով։

Աղբյուրը՝ BlackBerry