Ներկայացվել է Xiaomi Redmi 2 Prime սմարթֆոնը

Այսօր Xiaomi հայտնի չինական ընկերությունը ներկայացրել է Redmi 2 Prime մոդելը։ Նորույթն ունի 64-բիտանոց Snapdragon 410 պրոցեսոր և 2 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Էկրանը Sharp արտադրության է՝ 4,7 դյույմանոց և HD թույլատրելիությամբ։ Հիմնական տեսախցիկը 8 ՄՊ է, ներքին հիշողությունը՝ 16 ԳԲ, կա 4G-ցանցերում աշխատելու հնարավորություն։ Սմարթֆոնի մարտկոցը 2200 մԱժ է։

դգադգ

Prime մոդելը տարբերվում է ավելի վաղ թողարկված Redmi 2 սմարթֆոնից կրկնակի օպերատիվ ու ներքին հիշողությամբ։ Մոդելի ամենամեծ առավելությունը շատ մատչելի գինն է՝ տվյալ տեխնիկական պարամետրերի պարագայում։ Redmi 2 Prime-ը Հնդկաստանում վաճառվում է ընդամենը 109 դոլարով, իսկ սովորական Redmi 2-ի գինը 15 դոլարով էժան է։

Նշենք, որ Xiaomi-ին հաջողվում է մատչելի գներ սահմանել իր արտադրանքի համար, քանի որ ընկերությունը քիչ գումար է ծախսում մարքեթինգի վրա ու չունի վաճառակետերի մեծ ցանց։

Աղբյուրը՝ Xiaomi