Overview One. տիեզերական ճամփորդություն՝ վիրտուալ իրականության միջոցով (տեսանյութ)

SpaceVR ընկերությունը Kickstarter հարթակում ներկայացրել է Overview One նախագիծը, որը թույլ կտա ցանկացողներին տիեզերական ճամփորդություն կատարել վիրտուալ իրականության միջոցով։

Գաղափարը հետևյալ է․ SpaceVR-ը Միջազգային տիեզերական կայան կուղարկի 360 դիտանկյամբ տեսախցիկ, որի նկարած պատկերները կհեռարձակվեն այնպես, որ վիրտուալ իրականության ակնոց ունեցող օգտագործողները կարողանան մասնակից դառնալ «ճամփորդությանը»։

Նախագծի իրականացման համար պահանջվում է $500 000, դրամահավաքի ավարտին դեռ կա 27 օր։

Աղբյուրը՝ Kickstarter