OnePlus 2 սմարթֆոնը, որն առանձնանում է իր մատչելի գնով և հզոր պարամետրերով, լիցքավորվում է 3 ժամ 20 րոպեում, ինչն այնքան էլ լավ ցուցանիշ չէ՝ համեմատած շուկայում առկա այլ սմարթֆոնների հետ։ Ստորև կներկայացնենք Asus Zenfone 2, Samsung Galaxy S6, LG G4, Nexus 6, OnePlus 2, Motorola Droid Turbo և iPhone 6 մոդելները, որոնք համեմատաբար ավելի արագ են լիցքավորվում։
5 րոպե լիցքավորվելու դեպքում մոդելները հավաքում են հետևյալ լիցքը․
Zenfone 2 | 17% |
Nexus 6 | 12% |
OnePlus 2 | 12% |
Galaxy S6 | 11% |
LG G4 | 11% |
Droid Turbo | 11% |
iPhone 6 | 6% |
15 րոպեում ստացվում է հետևյալ պատկերը․
Zenfone 2 | 32% |
Galaxy S6 | 27% |
Nexus 6 | 25% |
LG G4 | 23% |
Droid Turbo | 22% |
OnePlus 2 | 20% |
iPhone 6 | 20% |
30 րոպե անց սմարթֆոնները հավաքում են հետևյալ լիցքը․
Zenfone 2 | 53% |
Galaxy S6 | 53% |
Nexus 6 | 44% |
LG G4 | 42% |
Droid Turbo | 38% |
iPhone 6 | 36% |
OnePlus 2 | 34% |
Իսկ ամբողջությամբ վերոնշյալ սարքերը լիցքավորվեցին հետևյալ ժամանակում․
Galaxy S6 | 1 ժամ 22 րոպե |
LG G4 | 1 ժամ 36 րոպե |
Droid Turbo | 1 ժամ 47 րոպե |
Zenfone 2 | 1 ժամ 49 րոպե |
Nexus 6 | 1 ժամ 49 րոպե |
OnePlus 2 | 2 ժամ 10 րոպե |
iPhone 6 | 2 ժամ 35 րոպե |
Աղբյուրը՝ androidcommunity