Apple կալիֆորնիական ընկերությունը պատրաստվում է ստեղծել սեփական բովանդակություն, ինչպես դա անում է, օրինակ, Netflix Amazon-ը։ Այս մասին հաղորդում է Variety պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ Apple-ի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել հոլիվուդյան ստուդիաների հետ՝ պարզելու, թե որքանով են վերջիններս հետաքրքրված ստեղծել հատուկ ֆիլմեր ու շոուներ։ Բանակցությունները վարում է ընկերության ինտերնետ-ծառայությունների գծով ղեկավար Էդի Քյուն։ Բացի այդ՝ Apple-ը պատրաստվում է մոտամանակում նոր աշխատատեղեր բացել։
Ընկերությունն առայժմ հրաժարվում է մեկնաբանություններ տալ։
Աղբյուրը՝ Variety